«Աշխատանքները ծնվել են մեծ ինտերվալներով, բայց հոգու խորքից սնված են սիրով և էներգիայով». Սուրեն Մելքոնյան

«Աշխատանքները ծնվել են մեծ ինտերվալներով, բայց հոգու խորքից սնված են սիրով և էներգիայով». Սուրեն Մելքոնյան
«Աշխատանքները ծնվել են մեծ ինտերվալներով, բայց հոգու խորքից սնված են սիրով և էներգիայով». Սուրեն Մելքոնյան

Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սուրեն Մելքոնյանի՝ «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագիրը կրող քանդակների ցուցահանդեսը:

«Այս աշխատանքները ծնվել և քարացել են առօրյա շնչառության հետ և բնորոշում են մարդու կարճաժամկետ ապրումները, անմիջական կապը մարդու և բնության հետ: Էմոցիաներ, որոնք ձեզ են հասնում գծի և ծավալի միջոցով»,- իր աշխատանքները բնորոշում է քանդակագործ Սուրեն Մելքոնյանը:

Սուրեն Մելքոնյանի քանդակները տեղադրվել են ինչպես ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում, այնպես էլ՝ ՀՀ սահմաններից դուրս: 

Մելքոնյանի աշխատանքներից հանրությանը հայտնի են Երևանի փողոցներում տեղադրված կինտոների բրոնզաձույլ արձանները, «Մեր մեծերը մեզ հետ են» քաղաքային ինստալյացիայում ներառված Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Տիգրան Պետրոսյանի և այլ մեծանուն հայորդիների կավե քանդակները, ինչպես նաև Խոր Վիրապում տեղադրված հուշարձանը՝ Օթեաց Խաչը:

«Մեծ նախագծերը մի կողմից թևեր են տալիս, մյուսից՝ թևաթափ անում. Ժամանակ չես ունենում անհատական ցուցահանդեսի մասին անգամ մտածես: Այնպես որ այս ցուցահանդեսի աշխատանքները ծնվել են մեծ ինտերվալներով, բայց հոգու խորքից սնված են սիրով և էներգիայով, – անկեղծանում է արվեստագետը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ փետրվարի 19:

MediaLab.am