Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ` այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ ընդգծելով, որ այդ բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ:

«Պետք է թույլ տրվի հակամարտության հետևանքով վերջին շաբաթներին տեղահանված անձանց վերադարձը: Հարկավոր որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: