Կրթական նոր ծրագիր. «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան»․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին: 

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու սպենդիարյանական այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների, ինչպես նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունից։