Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ցուցմունք տվել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: