ՌԴ-ի հետ միասին պետք է կարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին. Արայիկ Հարությունյան

Հայաստան աշխարհի ապագան, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի, տեսնում եմ նոր ռազմաքաղաքական ավելի խորը համագործակցության շրջանակներում ձևավորված հարաբերություններում: Այդ մասին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«ՌԴ-ի հետ միասին պետք է կարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածաշրջանը»,- նշել է նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով, որպես ինքնորոշված երկիր՝ ԱՀ-ն կշարունակի քաղաքական պայքարը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների համար` գոնե նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելու նպատակով: