Կեսօրից հետո բարձրախոսով Խրամորթը լքելու կոչեր չեն հնչել, խաղաղապահները խոստացել են լուծել խնդիրը. Արցախի ՆԳՆ

«Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել:

Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»:

Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի»:

Այս մասին ասվում է Արցախի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության հայտարարության մեջ: