Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ․ Հայկակ Արշամյան

«Այսօրվա ինֆոգրաֆիկան տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել։ Խոսքը մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի գումարների և մասնակցայնության մասին է։

Իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան մեծ օգնություն է հասնում, ապա, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։ Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։

Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է  Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։