Խարդախության համար հետախուզվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հեղինակ MediaLab

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 18.00-ին, Ամիրյան փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 17-ամյա Նաիրա Պ.-ն, որը հունվարի 15-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: