Երեւանում այսօր՝ երեկոյան ժամերին, հուլիսի 23-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝

Ուշադրություն

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 23-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 23-ին, 24-ին և 27-ին՝ հիմնականում կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-ի և 26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: