Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի համար մեկանգամյա բացառություն են արել` նրան թողնելով Հայաստան` ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է նա:
Նայեմը Հայաստան է ժամանել ապրիլի 30-ին:
«Ստուգման ժամանակ ներկայացրի սովորական անձնագիրս, քանի որ այցը ծառայողական չէր, իսկ ես դիվանագիտական անձնագիրը չեմ չարաշահում: Երկարատև ստուգումից հետո աշխատողներն ասացին, որ տվյալների բազայում դրված է «մուտքի արգելք» նշումը: Երբ խնդրեցի բացատրել նշման պատճառը, ասացին, որ այն անհայտ է և ասել չեն կարող: «Պարզապես անցանկալի անձ»,- մանրամասնել է պատգամավորը:
Պարզվել է, որ մուտքի արգելքը սահմանվել է ոչ թե Հայաստանի, այլ` «երրորդ երկրի պահանջով»` այն է` Ռուսաստանի Դաշնության:
«Մի տեսակ խղճացի Հայաստանին,- գրել է Ուկրաինայի պատգամավորը: – Մեկ տարի առաջ, երբ Երևանում թավշյա հեղափոխություն եղավ, շատերը ենթադրեցին, թե նոր կառավարությունը կհասնի Մոսկվայից կախվածության թուլացմանը»:
Նայեմը Երևան է եկել արևելաեվրոպական կենտրոնի հրավորեվ` կոռուպցիաին նվիրված ֆորումի մասնակցելու համար: