Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք, կունենանք այնպիսի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ․ Վազգեն Մանուկյան

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթի ավարտից առաջ ելույթ ունեցավ առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ նախապես զգուշացնելով, որ երկար չի խոսելու։

«Այն, ինչ կատարվեց սարսափելի էր, այն, ինչը մեզ սպասում է սրանց օրոք՝ ավելի սարսափելի է լինելու։ Սա քաղաքական օայքար չէ։ Մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ Ասում են՝ սահմանադրական․․․Հայաստանում ամեն օր խախտվում է Սահմանադրությունը։ Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք, կունենանք այնպիսի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ։ Իսկ այդ շենքերը, որոնց մասին իրենց այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը», -հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։