«Խոր Վիրապ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, կան մի քանի ծխացող օջախներ

«Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում այսօր կեսօրին բռնկված հրդեհն արդեն մարվել է, կան մի քանի ծխացող օջախներ, որոնց մարման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։

Նախնական տեղեկություններով այրվել է 2-3 հա չոր խոտածածկ տարածք։

 Հիշեցնենք, որ Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։