Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում, սակայն հավելում է, որ  պահպանվում է մահվան բարձր ցուցանիշը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Հույս ունենք, որ առաջիկա շաբաթում ևս դրական դեպքերի թիվը կնվազի։ Հիվանդության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով՝ դրսում որևէ սպասող անձ չունենք։ Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով»,- ընդգծեց Ավանեսյանը։