haghteluenq.com-ն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի

haghteluenq.com-ն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի։

Կայքում ամփոփված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հղումներ, որոնցում կարող եք հավաստի տեղեկատվություն ստանալ այս օրերին։

Կայքը ստեղծվել է ծրագրավորողների կողմից, ովքեր համագործակցում են Հիմնադրամի հետ։Կայքում նաեւ Realtime կարող եք հետևել հիմնադրամի դրամահավաքի թվերի աճին։

Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։