Փողոցից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը բավարար է

Քիչ առաջ բժիշկներն ավարտեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը՝ վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։ Այդ մասին տեղեկացնում են թիվ 1 համալսարանական կլինիկայի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից, շտապ օգնության մեքենայով, թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մեկ քաղաքացի՝ գանգատվելով կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերից։