Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը Հայաստանի տարածքում։

Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.

Աշոցքում՝ -29.1°C
Ապարան լճային՝ -25.2°C
Ճամբարակում՝ -23.6°C
Սիսիանում՝ -23.3°C
Գավառում՝ -23.0°C
Հրազդանում՝ -22.5°C
Գյումրիում՝ -21.4°C
Ծաղկահովտում եւ Տաշիրում՝ -21.0°C
Ամասիայում եւ Ջերմուկում՝ -20.4°C:

Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։

❄️❄️ Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջՍառնամանիքների առաջացման գլխավոր…

Posted by Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC on Friday, January 22, 2021