Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին. հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ «X»-ի իր միկրոբլոգում։

«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։