Գյումրիում ալյուրը թանկացավ 40 տոկոսով, իսկ հագուստի խանութները սկսեցին առևտուր անել դոլարով

Գյումրիում ալյուրը թանկացավ 40 տոկոսով, իսկ հագուստի խանութները սկսեցին առևտուր  անել դոլարով
Գյումրիում ալյուրը թանկացավ 40 տոկոսով, իսկ հագուստի խանութները սկսեցին առևտուր անել դոլարով

Ապրանքների գների անզուսպ թանկացումները դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի բնակիչներին: Երեկ 50 կիլոգրամանոց մեկ պարկ այլուրի գինը 11 հազար դրամից դարձել էր 14 հազար դրամ, իսկ այս պահին արդեն 20 հազար դրամ է: Ընդ որում՝ նկատի ունենանք, որ այլևս խանութներում նիսյայով ոչինչ չի վաճառվում, իսկ գյումրեցիների մեծ մասը միայն […]

Ապրանքների գների անզուսպ թանկացումները դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի բնակիչներին: Երեկ 50 կիլոգրամանոց մեկ պարկ այլուրի գինը 11 հազար դրամից դարձել էր 14 հազար դրամ, իսկ այս պահին արդեն 20 հազար դրամ է:

Ընդ որում՝ նկատի ունենանք, որ այլևս խանութներում նիսյայով ոչինչ չի վաճառվում, իսկ գյումրեցիների մեծ մասը միայն չոր հացի հույսին են: Մեկ կիլոգրամ կարագն այս պահի դրությամբ դարձել է 3100 դրամ՝ երեկվա 2800 դրամի փոխարեն, ձեթը ՝ 1100 դրամ՝ 700-ի փոխարեն, իսկ շաքարավազը թանկացել է 110 դրամով՝ 340-ից դառնալով 450 դրամ: 40 տոկոսով թանկացել են գրեթե բոլոր ապրանքատեսակները՝ մակարոնը, բրինձը, ձավարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/17/525963/