«Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու». Գալուստ Սահակյան

«Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու». Գալուստ Սահակյան
«Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու». Գալուստ Սահակյան

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անակնկալի բերեց լրագրողներին: Հարց եղավ կաշառակերության մասին, եւ թարգմանիչը շվարեց, պարզվեց, որ այդ բառի թարգմանությունն անգամ չունեն: Դանիլո Աստորին վստահեցրեց, որ իրենց երկրում կոռուպցիան ամենացածրն է տարածաշրջանում: Իսկ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ […]

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անակնկալի բերեց լրագրողներին:

Հարց եղավ կաշառակերության մասին, եւ թարգմանիչը շվարեց, պարզվեց, որ այդ բառի թարգմանությունն անգամ չունեն: Դանիլո Աստորին վստահեցրեց, որ իրենց երկրում կոռուպցիան ամենացածրն է տարածաշրջանում:

Իսկ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ մեր երկրում կոռուպցիա կա, եւ դա խնդիր է. «Տեսեք, իրենց համար անհասկանալի է կաշառակերությունը, մեզ համար անհասկանալի չի: Եվ դժվար է ապացուցել, թե որտեղ է կաշառակերությունը, որտեղ՝ կոռուպցիան: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրատվությանը, ե՛ւ լրագրողներին: Լրագրողները ձեռքերը վեր են պարզում՝ չմտածելով, որ ամեն օր գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»:

Նա վստահեցրեց, որ գնալով Հայաստանում կոռուպցիայի աճը նվազում է, եւ կգա ժամանակ, որ այդ չարիքի տոկոսները կիջեցնեն. «Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու, նաեւ՝ կաշառակերության: Նրանք, ովքեր պայքարում են, խոսում են, քաղաքական թիմեր են, հենց իշխանական լծակներ են ունենում, առաջին գործը դա է լինում: Սա է մեր վիճակը: Մեզ համար ամենավտանգավորը միայն կոռուպցիան չի: Ամենավտանգավորն այն է, որ մենք սկսել ենք մեկս մյուսին չհարգել, մեկս մյուսին չհավատալ, իսկ հավատի կորուստն ավելի վտանգավոր է պետության համար, քան կոռուպցիան եւ ցանկացած երեւույթ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/08/522949/