Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: 

Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: 

Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, ճիշտ է այժմ կանգուն է, սակայն փլուզման վտանգի տակ է գտնվում: