Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա տուժած

ՀՀ ԱԻՆ

Փետրվարի 12-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՆԵրքին Չարբախի 1-ին փողոցում այրվում է «Mazda» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Գ., ծնված 1995 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 15:59-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Սարգիս Գ.-ն ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: