Ռոջեր Ֆեդերերը հնարավոր է չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հնարավոր է չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը:  Ֆեդերերը հայտարարել է, որ տարիքի հետ մեկտեղ հատուկ ընտրությամբ է մասնակցում որևէ մրցաշարի: Ֆեդերերն առաջիկայում կմեկնարկի Ուիմբլդոնում: Նրա առաջին մրցակիցը կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինո:

Նա Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող է: 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ` Ուիմբլդոնում, 5 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում և մեկ անգամ էլ Ռոլան Գարսում:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: