ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր քաղաքացիները շատ մեծ անորոշության մեջ են Հայաստանի
վիճակի ու սպասվող մարտահրավերների պատճառով: Լարված են ու անապագա հոգեվիճակում:
«Ինչ է լինելու մեր վերջը կամ մեզ հետ» հարցը վերջին ժամանակներում ավելի հաճախ են ինձ տալիս ու ես հասկանում եմ, որ այդ հարցը մարդկանց մոտ ծագում է նաև քաղաքական ուժերի ու տարբեր հասարակական-քաղաքական գործիչների եփած փլավից, որտեղ գերակշռում է սուտը, կեղծիքը, պոպուլիզմը, ճշմարտության աղավաղումը, նեղ-անձնական մոտիվացիաները, թաքնված չարախնդությունը և իրավիճակը ադեկվատ գնահատելու անկարողությունը:
Քաղաքականության ներկայիս որակը, մակարդակը և միտումները ուղղակի քրքրում ու մաշում են Հայաստանը»: