Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»,- ասել է Պեսկովը: