8 մեքենա դուրս են բերվել Սելիմի լեռնանցքի խցանված հատվածից

Հունվարի 23-ին՝ ժամը 08.00-10.30-ն ընկած ժամանակահատվածում, Սելիմի լեռնանցքի 8-րդ կմ-ում(Մարտունու կողմից) չորս “Կամազ”, երկու “Վիլիս” եւ երկու “Նիվա” մակնիշի ավտոմեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող “Շանթ Սեյրան” ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել խցանված հատվածից:
Տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

© Medialab.am