Սաշիկ Սարգսյանի որդին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. «ՀԺ»

Սաշիկ Սարգսյանի որդին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. «ՀԺ»
Սաշիկ Սարգսյանի որդին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. «ՀԺ»

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ 

«Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո: Դահլիճում ներկա գտնվողները դատարանի այս որոշումը ծափահարություններով ու բղավոցներով ընդունեցին»,-գրում է «ՀԺ»-ն։