ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպաններն հաջողությամբ անցել են թեստավորման փուլը

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան:

Ի դեպ, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են:

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համագործակցության հուշագրի շրջանակում: