Մայիսի 1-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի 3-րդ և 4-րդ հարկերից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին։
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: