Անի Մաջնունյանի գործով. Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ

Անի Մաջնունյանի գործով. Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ
Անի Մաջնունյանի գործով. Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։

2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։

Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։

Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։  Դեպքի վայրի  զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա  արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։

Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին