Գագիկ Ծառուկյանը չի հաստատում, որ հարցաքննվել է Մարտի մեկի գործով

Գագիկ Ծառուկյանը չի հաստատում, որ հարցաքննվել է Մարտի մեկի գործով
Գագիկ Ծառուկյանը չի հաստատում, որ հարցաքննվել է Մարտի մեկի գործով

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ Մարտի մեկի դեպքերի հետ ոչ մի կապ չունի:

Նա հավելեց, որ 2008 թվականի մարտի մեկի երեկոյան իրեն կանչել են կառավարություն քննարկման, գնացել է, սակայն քննարկում չի կայացել: «Կառավարությունում 30-35 րոպե աժիոտաժ էր, գնալ-գալ, ես ոչ մի բան չեմ հասկացել, հիասթափված թողել եկել եմ»,- նշեց նա:
Ծառուկյանն ասաց, որ Մարտի մեկի հետ ոչ մի կապ չի ունեցել, առաջին օրվանից ասել է՝ այո, պետք է խումբ ստեղծեն, քննեն, մեղավորները պետք է պատժվեն:

«Մարտի մեկի հետ ես ոչ մի կապ չունեմ, միայն մարտի մեկի երեկոյան զանգ է եկել կառավարությունից, հրավիրվել եմ կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր: Եղել եմ այնտեղ երևի կես ժամ: Տեսնելով խառնաշփոթ վիճակ՝ թողել հետ եմ եկել: Կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում-քննարկում է  լինելու կառավարության շենքում, բայց ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն»,- ասաց նա:
Մամուլում օրերս տեղեկություն էր եղել, որ Մարտի մեկի գործով Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողներին ասաց, որ ոչ հերքում է, ոչ էլ հաստատում այդ տեղեկությունը: Նա լրագրողներին հորդորեց քննչական մարմիններից ճտել դա: «Ես ևս մեկ անգամ, պնդում եմ՝ ապացույցի դեպքում, այո, հրապարակում պետք է գնդակահարեն ինձ»,- հավելեց նա: