Ռոհանին Սերժ Սարգսյանից սպասում է հստակ պատասխան

Ռոհանին Սերժ Սարգսյանից սպասում է հստակ պատասխան
Ռոհանին Սերժ Սարգսյանից սպասում է հստակ պատասխան

Արմնյուզին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին պատասխանել է Իրանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններին:

Նրա խոսքով, Ադրբեջանցի պաշտոնյաները, որոնք նման խնդիրներ են ներկայացնում, գիտեն, որ եթե խոսք գնա պատմական պահանջների արծարծման մասին, բազմաթիվ նմանատիպ հարցեր կարող են արծարծվել: Եվ այդ ժամանակ է, որ շատ երկրների, և այդ թվում հենց Ադրբեջանի ինքնիշխանությունը կարող է հարցականի տակ դրվել:

Իրանի դեսպանն ասել է նաեւ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շուտով կայցելի Հայաստան:

Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան ըստ ամենայնի առանցքային նշանակություն կունենա: Բանն այն է, որ համաշխարհային քաղաքականության ներկայիս տրամաբանության ու միտումների ֆոնին Իրանը դառնում է տարածաշրջանի առաջատար պետությունը: Ընդ որում, դա կատարվում է հսկայական քայլերով, թեեւ Արեւմուտքի ու Իրանի հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում դանդաղ:

Տասնամյակների պատժամիջոցները, ճիշտ է, հարվածել են Իրանի տնտեսությանը, սակայն քաղաքականապես Իրանը կարողացել է պահպանել իր ամրությունը եւ արժանապատվությունը: Իրանը մշտապես առանձնացել է քաղաքական շիտակությամբ եւ սկզբունքայնությամբ, եւ քաղաքականության մեջ չի առաջնորդվել առեւտրի փիլիսոփայությամբ, ի տարբերություն իր շատ հարեւանների:

Իրանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան պետություն, եւ կցանկանար նրա հետ հաստատել գործընկերային հարաբերություններ: Հայաստանի անկախացումից ի վեր Իրանն անգնահատելի դեր է խաղացել Հայաստանի ու Ղարաբաղի պետականությունների կայացման գործում, միջազգային ասպարեզում որդեգրելով հավասարակշիռ ու վստահելի դիրքորոշում:

Կան բաներ, որոնց մասին բարձրաձայն չի խոսվում, սակայն պետք է նշել, որ Իրանը, ինչպես դեսպանն է մի առիթով հայտարարել, Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես առաջնորդվել է ոչ թե առեւտրային շահերով, այլ քաղաքական, Հայաստանին դիտարկելով որպես գործընկեր եւ նպաստելով նրա միջազգային դերի կարեւորմանը: Կարդալ ավելին