Առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսային վարակի իրավիճակի մասին

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76769  լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200  դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը 22.02.2020թ. դրությամբ

ՏարածաշրջանNՀիվանդության արձանագրման ամսաթիվԵրկիրՀիվանդության հաստատված դեպքերՄահվան ելքով հիվանդներ
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան101.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ)Չինաստան763922348
214.01.20Ճապոնիա1101
  «Diamond Princess» նավ6342
319.01.20Կորեա3462
423.01.20Վիետնամ160
524.01.20Սինգապուր860
625.01.20Ավստրալիա210
725.01.20Մալայզիա220
827.01.20Կամբոջա10
930.01.20Ֆիլիպիններ31
Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան1012.01.20Թաիլանդ350
1124.01.20Նեպալ10
1227.01.20Շրի Լանկա10
1330.01.20Հնդկաստան30
Եվրոպայի տարածաշրջան1425.01.20Ֆրանսիա121
1528.01.20Գերմանիա160
1629.01.20Ֆինլանդիա10
1730.01.20Իտալիա211
1831.01.20Մեծ Բրիտանիա90
1931.01.20Իսպանիա20
2031.01.20Ռուսաստան20
2131.01.20Շվեդիա10
2204.02.20Բելգիա10
Ամերիկայի տարածաշրջան2321.01.20ԱՄՆ350
2426.01.20Կանադա90
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան2530.01.20ԱՄԷ110
2614.02.2020Եգիպտոս10
2719.02.2020Իրան285
 Ընդամենը778102360

 Վերը նշված տվյալները փաստում են այն մասին, որ Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։

ՎԱՐԱԿՈՎ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, 
  • Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
  • Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: