Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորում ստացած 16-ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանական կողմի կրակոցից մարտի 30-ին կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած 16-ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։ Նրա առողջությանն այլևս վտանգ չի սպառնում»։