Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին.ԱԻՆ

Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա,  2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: