Facebook-ում առաջարկում են բոյկոտել «Yerevan-City» սուպերմարկետների ցանցը

 
Երեկվանից Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է նոր նախաձեռնություն, որն առաջարկում է բոյկոտել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Yerevan-City» սուպերմարկետների ցանցը:

«Բոյկոտենք Yerevan-City սուպերմարկետները» նախաձեռնությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հայաստանում նորից բարձրացել է շաքարավազի գինը, որի ներկրման մենաշնորհը պատկանում է հենց Ալեքսանյանին:

Մեկ օրվա ընթացքում նախաձեռնությանն են միացել արդեն 600 օգտատերեր:

Ի դեպ, նախաձեռնությանը միացած օգտատերերը նաեւ գրավոր առաջարկություններ են ներկայացրել բոյկոտել մի շարք այլ ընկերություւնների եւս, ինչպիսին օրինակ «Աշտարակ Կաթ»-ն է:

© Medialab.am