Իրանի նախագահը կմեկնի Բաքու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս շաբաթ ծրագրում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին՝ այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ այցը կայանալու է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համատեքստում, և նախատեսվում են մի շարք հանդիպումներ։