Կին պատգամավորները մարտի 8-ի առթիվ պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի կարգադրությամբ կին պատգամավորներն ու աշխատակազմի կանայք պարգեւատրել են 70 հազար դրամի չափով:

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Արշակյանի կարգադրության մեջ: