Նախնական տվյալներով համածառայակցի կրակոցից զինծառայող է մահացել, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Այդ մասին տեցեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

»Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, ևս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: