Մենք համաճարակը չենք հաղթահարելու, որովհետև էս տեմպերով աճեցնելու ենք վիրուսի սեփական տարբերակը․ բժիշկ Ռուբեն Ստեփանյան

Կրծքային վիրաբույժ, Աստղիկ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էն տպավորությունն է, որ մարդկանց խնդրում ենք ապրեն։ Ասում ենք ապրի՛, իրանք էլ թե չէ՛, մահանալու ենք, էն մեկին էլ հետներս տանենք։ Ոնց որ ապրենք “чумной барак”-ում։ Բոլոր հիմքերը կան այլ երկրների համար փակել սահմանը մեր համար։ Մենք համաճարակը չենք հաղթահարելու, որովհետև էս տեմպերով աճեցնելու ենք վիրուսի սեփական տարբերակը, որը դելտայից ավելի վատն է լինելու։

Ստեղծվել ենք բոլոր հարմարավետ պայմանները վիրուսի համար։ Շնորհավորում եմ, մենք սրանով առաջատար տեղեր ենք գրավում աֆրիկյան երկրների կողքին»։