Արզաքանցյանը ընտրություններին չի մասնակցի․ դատարանը հրապարակեց որոշումը․ Factor.am

ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական ​​կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Այսօր դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում դատարանը մերժել է կուսակցության հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման հիմք էր հանդիսացել Արզաքանցյանի երկրում մշտական բնակության հետ կապված խնդիրը։ Նա դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 5 կողմ, 1 դեմ ձայներ: Այսպիսով՝ Արզաքանցյանը ընտրություններին մասնակցել չի կարողանա։