Նոր ռեկտոր ընտրելու մրցույթ է հայտարարվել

Նոր ռեկտոր ընտրելու մրցույթ է հայտարարվել
Նոր ռեկտոր ընտրելու մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարը նախ կարգապահական տույժի էր ենթարկել բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին, հետո մեղադրել էր ՀՀ կառավարության որոշումները և նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը խախտելու մեջ ու ապրիլի 17-ի հրամանով հեռացրել էր նրան ռեկտորի պաշտոնից:

Այս որոշումը առաջացրել էր որոշ ուսանողների ու դասախոսների դժգոհությունը, որի պատճառով նախարարը՝ Արմեն Աշոտյանը, եկել էր համալսարան ու հանդիպել ուսանողների հետ` նրանց բողոքները լսելու:

Նա հայտնել էր, որ Զոլյանը իր պաշտոնին կարող է վերադառնալ միայն երկու ճանապարհով՝ դատարանի որոշումով, կամ ռեկտորի նոր ընտրությունների արդյունքում հաղթելու դեպքում:

© Medialab.am