Աշխատակիցների անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պատասխանում է հարցին՝ ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով:

Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։

ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները եւ իրազեկման աշխատանքները հանրապետությունով մեկ շարունակվում են` կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Դրանք նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ: