Էլեկտրաէներգիան փաստացի թանկացել է հակապետական որոշումով

Էլեկտրաէներգիան փաստացի թանկացել է հակապետական որոշումով
Էլեկտրաէներգիան փաստացի թանկացել է հակապետական որոշումով

Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը նախօրեին խորհրդարանում չէր հերքել, որ էլեկտրաէներգիան Հայաստանում կարող է թանկանալ: Հայաստանում էլեկտրաէներգիան արդեն իսկ թանկացել է 2013 թվականին, գազի թանկացումից հետո: Բայց, էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է ավելի վաղ՝ սկսած այն պահից, երբ Հայաստանում որոշեցին այլեւս չփոխել ժամերը եւ ձմեռային ժամանակից անցում չկատարել ամառային ժամանակ:

Այդ որոշումը կայացվեց, կրկնօրինակելով Ռուսաստանին: Դրա հետեւանքով, Հայաստանում քաղաքացիները մի ամբողջ ժամ զրկվել են ցերեկային լույսն արդյունավետ օգտագործելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված են մեկ ժամ ավելի վառել էլեկտրաէներգիա:

Պարզ օրինակ: Մեզանից շատերն են արձանագրել, որ առավոտյան ժամը 5.30-ից մինչեւ 6-ը արդեն լույսը բացվել է: Մինչդեռ, այդ ընթացքում մարդիկ դեռ անկողնում են: Հանրության չնչին տոկոսն է, որ ժամը 7-ից ավելի վաղ է վեր կենում անկողնուց: Փոխարենը, երեկոյան արդեն ժամը 8.30-ից մինչեւ 9-ը, լիովին մթնում է եւ այլեւս անհնար է առանց էլեկտրաէներգիայի:

Եթե տեղի ունենար ժամերի փոփոխություն, ապա լուսաբացը «կուշանար» մեկ ժամով եւ կզուգահեռվեր հանրության ճնշող մեծամասնության «անկողնուց վեր կենալու» հետ, փոխարենը երեկոյան կմթներ ոչ թե 21-ին, այլ ժամը 22-ին: Այդպիսով, հասարակությունը կստանար ցերեկային լույսը մեկ ժամ ավելի օգտագործելու հնարավորություն, ինչը կբերեր էլեկտրաէներգիայի տոտալ խնայողության, այդպիսով օգնելով խնայել թե անհտական գրպանների պարունակությունը, թե բյուջետային միջոցները, որ ծախսվում են գերատեսչական շենքերի եւ փողոցների լուսավորության համար:Կարդալ ավելին