Արաբկիր վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի Թբիլիսյան խճուղի-Քանաքեռ ճանապարհային հանգույցում վթարվել է «Արզական-Քանաքեռ» խոշոր ջրատարը:

Տեղում արդեն աշխատում է «Արաբկիր» շահագործման տեղամասի վթարային բրիգադը՝ համապատասխան տեխնիկայով` բեռնատար, էքսկավատոր, կոյուղատար, տեխօգնության մեքենաներ:

Ջրի առատ արտահոսքի պայմաններում 3 պոմպերը դժվարությամբ են հեռացնում ջուրը, հնարավորինս՝ դեպի հարակից կոյուղու դիտահոր:

Դրանով պայմանավորված` ս.թ. հուլիսի 29-ի ժամը 15։00-ից մինչև հուլիսի 30-ը` ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`

Կոմիտասի պողոտա, Ղափանցյան, Ն. Զարյան, Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ.Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Վրացական փողոցը և 4-րդ նրբանցքը, Մալխասյանց փողոցը իր նրբանցքներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 շենքեր իրենց կոտորակներով, Հր. Քոչարի 7, 9, 10, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29-171՝ կենտ համարներ, 41, 44, 44/1 շենքեր, Ն.Դուման 1-31, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 19/1, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 շենքեր, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոն, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: