ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համա¬կարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրությունից

2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջա­նառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համա­կար­գում:  ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են  միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտո­­նությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգաց­մանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտա­գործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխա­­­տողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և իրենց հետ աշխա­­­տանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմա­նագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից:

Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին և նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համա­կարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական և վերլուծական հնարավորություններ, հետևաբար նման ձևով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրա­վա­կան գնահատական:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին