11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար. Վենս


Փետրվարի 9-10-ը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Քիչ առաջ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո տեղի կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարություններով։

«Մենք հաստատել ենք Հայաստանի համար 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք»,-Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կլինի կայուն։ Դա նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում և լրացուցիչ ներդրումներ»։

«Այն, ինչ կատարվում է այստեղ, պատմական նշանակություն ունի։ Ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ի առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է այս երկիր»,-նշել է Վենսը։