«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

«Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռւսական ռուբլի:

Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:

Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։