Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, ներմուծման, արտահանման արգելք. Նիկոլ Փաշինյան. «Արմենպրես»

Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, ներմուծման, արտահանման արգելք. Նիկոլ Փաշինյան. «Արմենպրես»
Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, ներմուծման, արտահանման արգելք. Նիկոլ Փաշինյան. «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է, հիմնված է այն չափանիշների վրա, որոնք  ժառանգություն են ստացվել:

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընթացիկ քաղաքական քննարկումների որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և ներառվի: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ընդգծել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ իրենց համար կարևոր է, որ տնտեսական կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Դա նշանակում է, որ քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն:

«Մենք այսօր համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, տնտեսական գործունեության սահմանափակ, ներմուծման, արտահանման արգելք: Ուրեմն, առաջիկա շրջանում կարևոր խնդիր է լինելու տնտեսական պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունության ցանկացած ձև լինի մատչելի բոլորի համար դե յուրե, և հնարավորինս շատ մեծ թվով մարդիկ ընդգրկվեն աշխատանքում»,-ասել է Փաշինյանը: