«Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի հաստատված 36 դեպք կա և դա այն բանից հետո, երբ մի քանի անգամ զգուշացրել ենք․ Վարչապետ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի հաստատված 36 դեպք կա, այդ մասին իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ այդ ավտոբուսը տեսաք, որ «Գլորիայի» աշխատողներին տանում էր տուն, այնտեղ 36 հաստատված դեպք կա։ Ֆաբրիկայի տնօրինությանը 4-5 անգամ զգուշացրել, է հետո՞։  Ասենք լավ մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի համար ծեծենք, որ մարդը իր կյանքի համար լուրջ չի վերաբերո՞ւմ», ասել է վարչապետը։

Նա մարդկանց սթափվելու կոչ է արել ու նշել․ «Էս ի՞նչ ենք անում, եկեք մի հատ սթափվենք։ Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, որովհետև այս ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի ժողովրդի մեղքից։ Մենք մի մարմին ենք, մի օրգանիզմ ենք, մի ամբողջություն ենք, լավ ենք, վատ ենք, էս ենք։ Առողջապահական համակարգը արել ու անում է առավելագույնը»։

«Մեղավորների փնտրտուք»

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 2. Juni 2020