5870 թեստավորումից մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է: